Կատարելություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես միշտ ձեր օգնականն եմ՝ խավարից՝ Լույսի, տկարությունից՝ Ուժի, մեղքից՝ Փրկության, վտանգից՝ Ապահովության, անտարբերությունից՝ Սիրո և զայրույթից՝ կատարյալ ներման տանելու համար

Հիսուս

Օգոստոսի 16

Հիսուս, օգնիր մեզ, աղաչում ենք:

Ես միշտ ձեր օգնականն եմ՝ խավարից՝ Լույսի, տկարությունից՝ Ուժի, մեղքից՝ Փրկության, վտանգից՝ Ապահովության, անտարբերությունից՝ Սիրո և զայրույթից՝ կատարյալ ներման տանելու համար:

Մի գոհացեք ձեզնից՝ ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ Խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»: Ավելի պակաս չափով մի բավարարվեք:

Սովորություն դարձրեք երբեմն քննել ձեր նկարագիրը՝ նկատի ունենալով կյանքի հետ ունեցած ձեր առնչությունը առհասարակ, հարաբերությունը ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի, բարեկամների, ծանոթների, ձեր երկրի, ձեր գործի:

Պատկերացրեք, թե Ես ինչպե՞ս Ինձ կպահեի այդօրինակ հարաբերության, նման կացության կամ նմանօրինակ պարագաների մեջ լինելու դեպքում: Պարզեք ձեզ համար, թե ո՞րն է լավագույն միջոցը՝ այս կամ այն պակասությունից ձերբազատվելու, տարատեսակ մեղքերից հրաժարվելու կամ սխալներից ու զանցառություններից խուսափելու:

Առնվազն շաբաթը մեկ անգամ այսպիսի ինքնաքննության պետք է ենթարկեք դուք ձեզ: