Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ֆեյսբուքյան օգտատեր Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանն օգնության կարիք ունի:
Գրիգորյանի գրառմանն արձագանքել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հրապարակայնորեն կարգադրելով Աշոտ Սարգսյանին մանրամասներ իմանալ ու տեղեկացնել իրեն: Աշոտ Սարգսյանն իր հերթին ասել է, որ արդեն զղբաղվում է հարցով:
Գրառմանն արձագանքել է նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
0Comments