Եթովպիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարը սպանվել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի հյուսիսում գտնվող դաշնային գրասենյակում պետական հեղաշրջման փորձը կասեցնելու ժամանակ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Աբի Ահմեդը, հաղորդում է Reuters-ը:
Պետական հեռուստատեսության եթերում ելույթ ունենալիս նա նշել է, որ գեներալ Սիր Մեքոնենը դարձել է մի քանի զոհերից մեկը: Սակայն նրա մոմուլի քարտուղար Բիլեն Սեյումն ավելի ուշ հայտնել էր Reuters-ին, որ դեռ հայտնի չէ՝ գեներալ Սիրը սպանվել է, թե վիրավորվել:
«Նրան կրակել են նրա մտերիմ մարդիկ»,-ասել է Աբին:
Վարչապետի խոսքով՝ գեներալը փորձել էր խոչընդոտել դավադիրներին իրականացնել հեղաշրջում Եթովպիայի ինը դաշնային նահանգներից մեկում՝ Ամհարա նահանգում:
Տիգրեյի ազգային ազատագրման ճակատի հետ կապ ունեցող տարածաշրջանային հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Գլխավոր շտաբի ղեկավարը սպանվել է մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյա Գիզե Աբերայի հետ:
Ամհարայի հատուկջոկատայինների ղեկավարը հայտնել է պետական հեռուստատեսությանը, որ հեղաշրջման փորձ ձեռնարկած մարդկանց մեծամասնությունը ձերբակալվել է՝ չնայած մի քանիսը դեռեւս գտնվում են ազատության մեջ:
0Comments