Ողբերգական վթարի հետևանքով երեխան մահացել է

Մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Ford Focus մակնիշի ատվոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու անչափահաս տղան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արտաշատի վարչական տարածքում։

Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով՝ Արարատի մարզային քննչական վաչրությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վիրավորի 5-ամյա որդին է։