Հանցագործները թրմանյութերի մաքսանենգության ստեղծագործ միջոցներ փնտրելու հետ կապված դժվարություններ չեն ունենում, սակայն այս դեպքում ինչ-որ բան սխալ է ընթացել, եւ արդյունքում Մեքսիկայից մեթամֆետամինի խոշոր խմբաքանակը հայտնվել է Ford մակնիշի ավտոմեքենաների կանադացի դիլերների ձեռքում, գրում է Motor-ը:
Նորություններից պարբերաբար տեղեկանում ենք, որ ամերիկացի թմրակարտելների՝ պետական սահմանով թրմանյութ տեղափոխելու հնարավորությունները, ցավոք, գրեթե անսահմանափակ են: Սակայն այս անգամ Մեքսիկայից մեթամֆետամինի խոշոր խմբաքանակը հայտնվել է Ford մակնիշի ավտոմեքենաների կանադացի 13 դիլերների ձեռքում, գրում է news.am:
Ford-ի դիլերական 4 կենտրոնի աշխատակիցներ հայտնաբերել են թմրանյութը Ford Fusion սեդանների բեռնախցիկներում: Աշխատակիցները ոստիկանություն են կանչել, որոնք կապ են հաստատել Ford-ի կանադական ներկայացուցչության հետ, որպեսզի գտնեն մատակարարին:
Պարզվել է, որ 14 ավտոմեքենաների մեջ թրմանյութեր են թաքցրել: Առգրավվել է մաքուր մեթամֆետամին 180 կգ կշռով, որի արժեքը, ոստիկանների գնահատմամբ, 4,5 մլն դոլար է:
Մաքսանենգության մեջ մեղադրվում է Մեքսիկայի խոշոր «Սինալոա» կարտելը, իսկ թե ինչու է այն հայտնվել դիլերների ձեռքում, ոստիկանների համար հանելուկ է մնում:
0Comments