Քիչ առաջ նստել էի Սուխոյի Superjet, ու պարզվեց, որ շատ լավ էլ ինքնաթիռ է

Sukhoi Superjet-ն առաջին ուղևորատար ինքնաթիռն է, որը մշակվել է ժամանակակից Ռուսաստանում, այն, որոշ մասնագետների կարծիքով, հակված է վթարների

Կարող է ասածս տարօրինակ թվալ, բայց քիչ առաջ նստել էի Սուխոյի Superjet, ու պարզվեց, որ շատ լավ էլ ինքնաթիռ է՝ հարմար, թեթև, առանց ճնշման՝ բարձրանալիս և վայրէջքի ժամանակ։ Ամեն դեպքում՝ առաջին տպավորությունս շատ լավն է:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Sukhoi Superjet-ն առաջին ուղևորատար ինքնաթիռն է, որը մշակվել է ժամանակակից Ռուսաստանում: Այն, որոշ մասնագետների կարծիքով, հակված է վթարների:

Վերջին վթարն այս տեսակ օդանավի հետ տեղի ունեցավ մայիսի 5-ին, երբ Շերեմետևո օդանավակայանում այն վայրէջքի պահին հրդեհվեց, ինչի արդյունքում զոհվեց 41 մարդ: