Ժոան Գամպերի գավաթն այս տարի «Բարսելոնայի» հետ կվիճարկի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին «Կամպ Նոու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկությունը «Բարսելոնան» անցկացնում է 1966 թվականից։
Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունը ամենամյա ընկերական հանդիպում է, որը կազմակերպում է «Բարսելոնան» ակումբի լեգենդար նախագահ Ժոան Գամպերի հիշատակին: Գամպերը հինգ անգամ դարձել է ակումբի նախագահ, պաշտոնավարել է 25 տարի, առաջին անգամ 1908-1909 թվականներին, վերջին անգամ՝ 1924-1925-ին: 1997 թվականից մրցաշարը վերածվեց մեկ հանդիպման:
2018 թվականին «Բարսելոնայի» մրցակիցը եղել է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կատալոնացիները հաղթել են 3։0 հաշվով։
0Comments