Հավով և պանրով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. Լավաշ – 2 հատ
2. Հալած պանիր – 1 հատ
3. Հավի կրծքամիս – 0.25 կգ
4. Սխտոր – 1-2 ատամիկ
5. Ձու – 3 հատ
6. Մայոնեզ – 1 տուփ
7. Սոյայի սոուս – ըստ ցանկության
8. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը տապակել բուսական յուղով: Սառեցնել և մանր կտրատել:
2. Սառեցված պանիրը անցկացնել քերիչով:
3. Բաղադրիչներին ավելացնել սոյայի սոուս և մայոնեզ, խառնել:
4. Ստացված զանգվածը հավասարապես տարածել լավաշի վրա:
5. Ռուլետի նման փաթաթել և մոտ մեկ ժամ դնել սառնարանը:
6. Սառելուց հետո կտրատել և մատուցել:
0Comments