Տոմատով կրեմ-ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. Լոլիկներ՝ սեփական հյութի մեջ – 900 գ
2. Մանր կտրատված սոխ – 1/4 բաժակ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Ռեհան – 12 տերև
5. Աղ – 1 թ/գ
6. Պղպեղ – 1/2 թ/գ
7. Սերուցք – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Բլենդերի մեջ լցնել լոլիկները, սոխը, սխտորը, ռեհանը, աղը և պղպեղը, խառնել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
2. Ստացված խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սերուցքը և 5 րոպե եփել միջին կրակի վրա: Կրեմ-ապուրը մատուցել տաք վիճակում:
Նյութի աղբյուր՝ 168.am:
0Comments