Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպաններ, բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյին եւ խորվաթ Իվան Ռակիտիչն ձեռք բերելու տարբերակը, եթե չկարողանա այս ամռանը թիմում պահել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», որի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պահանջել է Արքայական ակումբի ղեկավարությունից այս ամռանն իրականացնել տրանսֆերը։
Պոգբան եւս հայտարարել է, որ նոր մարտահրավերների հարմար ժամանակ է իր համար։
0Comments