Շաբաթ ուժեղ հրդեհ է բռնկվել ֆրանսիական Կոնյակ շրջանի մաս կազմող Շարանտա վարչական թաղամասում գտնվող 250 000 լիտր կոնյակ պարունակող մառանում: Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել:
Կրակը մարել են դեպքի վայր ժամանած 70 հրշեջները: Նշվում է, որ կրակը տարածվել է ֆոտոէլեկտրական վահանակների և 200 քառ. մետր մակերեսով գինու մառանի, հարակից տան և խորդանոցի ուղղությամբ՝ ընդհանուր 1000 քառ. մետր մակերեսով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարներին հաջողվել է կրակից պաշտպանել մոտակա լիկյորաօղեգործական գործարանը, որի ներսում շուրջ 35000 լիտր պարունակություն է եղել:
tert.am
0Comments