Երեւանի բնակիչները շարունակում են դժհոգություն հայտնել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության որակի վերաբերյալ: Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է. շոգ եղանակին աղբի կուտակումները կարող են առողջության համար վտանգներ պարունակել:
Հունիսի 5-ին մամուլի ասուլիսին փորձագետը նշեց, որ չհավաքված աղբը գրավում է միջատներին, կրծողներին եւ թափառող կենդանիներին, որոնք կարող են վտանգավոր ինֆեկցիայի փոխանցողներ լինել: Օրինակ՝ ճանճերը աղիքային հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են, իսկ անտուն կատուները կամ շները կարող են տարբեր հիվանդությունների, ընդհուպ մինչեւ կատաղության աղբյուր լինել:
Իրավիճակը խորացնում է այն, որ մայրաքաղաքի բնակիչները երբեմն աղբը նետում են դրա համար չնախատեսված վայրում: Օրինակ՝ այն թողնում են հենց փողոցում, շենքի մուտքի կամ աղբարկղերի մոտ, որոնք նախատեսված են օրգանիկ աղբի վրա:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Բակունցը մատնանշեց այն, որ օրգանիզմի վրա կարող է բացասաբար ազդել օրգանական թափոնների գազը շնչելը, որն արտադրվում է աղբից:
«Դա ծծումբն է, ածխաթթու գազը, որը բարձր կոնցենտրացիայի դեպքում, ինչպես նաեւ տվյալ նյութերի նկատմամբ մարդու զգայունության դեպքում կարող են գրգռող ազդեցություն ուենալ լորձաթաղանթի վրա», - նշեց նա:
Փորձագետը նաեւ հավելեց, որ կրծողները եւ թափառող կենդանիները կարող են տուլյարեմիայի փոխանցողներ լինել, իսկ թափառական շների հետ շփվող մժեղները՝ լեյշմանիոզի:
Հաշվի առնելով այս գործոնները՝ ժամանակին կատարվող աղբահանությունը կարեւոր նշանակություն ունի մարդու առողջության համար:
0Comments