Բաղադրիչներ
1. Մակարոն – 300 գ
2. Սխտոր – 4 ատամիկ
3. Խոզապուխտ – 16 շերտ
4. Չերրի լոլիկներ – 600 գ
5. Մոցարելա – 250 գ
6. Յուղ՝ տապակելու համար
7. Ռեհան՝ ձևավորման համար
Պատրաստման եղանակը
1. Մակարոնը խաշել:
2. Մինչ մակարոնը եփվում է, տապակել սխտորը և կտրատված խոզապուխտը մոտ 2-3 րոպե: Լոլիկները կիսել և ավելացնել զանգվածին: Եփել մոտ 5 րոպե՝ մինչև լոլիկները փափկեն:
3. Սոուսից հեռացնել սխտորները: Սոուսը խառնել մակարոնի հետ: Մատուցել՝ զարդարելով ռեհանի տերևներով:
0Comments