ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ամուսնացել է ռուսական «Քարդաշյան» Ռոտենբերգ ընտանիքի հարսի հետ:
2003 –ից անընդմեջ 2 անգամ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, իր երեք երեխաների մորը լքելով, ամուսնացել է երկու երեխաների մոր հետ:
Սակայն նրա նոր կինը ոչ թե սովորական է, այլ «ոսկե»:
Բանն այն է, որ Արզաքանցյանի նոր տիկինը, ըստ ռուսական հայտնի լրատվամիջոց spletnik.ru-ի, ռուսական «Քարդաշյան»՝Ռոտենբերգ ընտանիքից է:
Նա ամուսնացած է եղել Պուտինի մերձավոր շրջապատից ու Forbes-ի հաշվարկներով ՌԴ 40-րդ հորիզոնականի մեծահարուստ՝ Արկադիյ Ռոտենբերգի հետ և նրա հետ համատեղ ուներ երկու երեխա:
Հիշեցնենք, որ արդեն 67 – ամյա Արկադիյ Ռոտենբերգը նախագահում է “Стройгазмонтаж”-ի տնօրենների խորհուրդը և “Явара-Нева” ձյուդոյի ակումբը:
Իսկ Արզաքանցյանը Նատալիայի ու նրա երկու երեխաների հետ ապրում են Անգլիայում:
0Comments