Մխիթարյանի հարսանիքին նորապսակները պարում են Ալ Բանոյի կատարման ներքո, ապա երգում երգչի հետ

Հենրիխ Մխիթարյանն ու ՝ Բեթի Վարդանյանն ամուսնացել էին երեկ՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում

 

 

Համացանցում նոր կադրեր են հայտնվել  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արսենալ» ակումբի  խաղացող Հենրիխ Մխիթարյանն ու հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հարսանիքից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են նորապսակները պարում հանրահայտ իտալացի երգիչ Ալ Բանոյի երգի հնչյունների ներքո, ապա միանում են երգչին և երգում։

Նրանք ամուսնացել էին երեկ՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Հանրահայտ մարզիկն ավելի վաղ առաջին լուսանկարներն էր հրապարակել իրենց պսակադրությունից, կից մակագրելով՝ «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»:

Նախորդ տարվա աշնանը մամուլում տեղեկություններ էին հայտնվել զույգի նշանադրության մասին, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսել սկսել էին 2018-ի ամռանից: