24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարն ու իրական անունը

Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի կնոջ մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքը երեկվանից Հայաստանում ամենաքննարկվող թեման է:

Հենրիխ Բեթի

Ֆուտբոլիստը, որը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․ «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»:

Հենրիխ Բեթի

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․ «Ստեղծված իրար համար»:

Tert.am Life--ը ներկայացնում է մանարամասներ հանրահայտ ֆուտբոլիստի կնոջ՝ Բեթիի մասին: ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան: Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան:

Հենրիխ Բեթի

Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում:

Հենրիխ Բեթի

Տարվա ամենասպասված հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մի մասը կայացել են Հայաստանում: Մասնավորապես, իր հարսի պարը Բեթին վստահել է Սոֆի Դևոյանի դպրոց ստուդիային: Հարսնացուի համար հատուկ պար է բեմադրվել:

   

 

 

Հիշարժան օրվա համար Բեթին ընտրել է փղոսկրի երանգի զգեստ, որը համադրել է փայլուն թագի և էքստրավագանտ վուալի հետ: Հարսի ծաղկոփունջը կազմված էր բաց վարդագույն և սպիտակ ծաղիկներից: