Սպանախով, անանուխով և կիտրոնով օգտակար աղցան

Սպանախը լվանալ, չորացնել և մեծ կտորներով կտրատել

Բաղադրիչներ

1. Սպանախ – 150 գ
2. Կիտրոն – 1 հատ
3. Անանուխ – 1 փունջ
4. Ձիթայուղ – 3 ճ/գ
5. Ծովի աղ – 1 պտղունց
6. Աղացած սև պղպեղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Սպանախը լվանալ, չորացնել և մեծ կտորներով կտրատել:

2. Կեղևազրկել կիտրոնը: Այնուհետև մանր կտորների բաժանել:

3. Կիտրոնը լցնել սպանախի վրա, ավելացնել անանուխի տերևները, համեմել աղով և սև աղացած պղպեղով:

4. Լցնել ձիթայուղը, լավ խառնել և մատուցել: