Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակն արդեն իրապես վտանգավոր է դառնում։ Պրն. Առաքելյանը քաղաքապետարանի, ինչպես նաև գործող քաղաքային իշխանության հենասյուներից մեկն էր՝ որպես Իրավաբանական վարչության պետ, ում վրա միշտ ահռելի բեռ է եղել դրված։ Մարդ, ով փայլուն տիրապետել է իր ոլորտին։ Չեմ պատկերացնում՝ ու՞մ կարող է բերել քաղաքային ներկա իշխանությունը, որ գոնե 30% գլուխ հանի։
Մի բան մնում է հստակ. պոպուլիզմը մոլուցք է դարձել քաղաքապետի մոտ։ Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր, բժիշկ կամ, օրինակ՝ պրոդյուսեր...»:
0Comments