Անուղղակի ճանապարհ

Մենք փնտրում ենք կորած ոչխարը՝ Երկնքի Արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր


 

Ապրիլի 28

Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով Ես առաջնորդում եմ հոգիներին: Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև Օգնող ձեռքը:

Իրոք փառավոր բան է հետևել Սիրելի Վարդապետին: Բայց պիտի իմանաք նաև այս, որ տարբեր ճանապարհները բնավ էլ չեն նշանակում տարբեր ուսուցումներ: Մենք փնտրում ենք կորած ոչխարը՝ Երկնքի Արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր: Ուրեմն իմացեք, որ դուք ընկերանում եք Ինձ՝ Իմ որոնումների ընթացքում՝ հոգիների հետքերով գնալու՝ Իմ անվերջ փնտրտուքի ժամանակ:

Հոգիները առաջնորդելիս նպատակ չունենք բնավ ընտրել դժվարին ու հոգնեցուցիչ ճանապարհներ. մեր միակ նպատակը հոգիներ փրկելն է:

Գիտեմ նաև, որ դուք միշտ չէ, որ կարող եք նկատել այն հոգին, որ մենք ենք փնտրում: