Ճապոնացի կույր նավաստին ապրիլի 20-ին բարեհաջող ավարտել է երկու ամիս առանց դադարների տևած ուղևորությունը, որի ընթացքում նա հատել է Խաղաղ օվկիանոսը:
Ինչպես նշում է japantimes.co.jp կայքը, 52-ամյա Միցուհիրո Իվամոտոն դարձել է աշխարհում առաջին կույր մարդը, որը հատել է Խաղաղ օվկիանոսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա կույր նավաստու՝ Խաղաղ օվկիանոսը հատելու երկրորդ փորձն է: Առաջինն անհաջողությամբ էր ավարտվել, քանի որ տղամարդու նավը բախվել էր կետին ու խորտակվել:
«Ես չհանձնվեցի ու այնպես արեցի, որ երազանքս կատարվի: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,-մեկնաբանել է ճապոնացին, որի պատմական ճամփորդությունը մեկնարկել է Սան Դիեգոյի նավահանգստից ու ավարտվել Հոնսյու կղզում:
Այդ ընթացքում ճապոնացին իր 12 մետրանոց նավով որևէ նավահանգիստ չի մտել ու անդադար առաջ է շարժվել: Նրան ուղեկցել է Դուգ Սմիթը, որը նավաստուն հայտնել է քամու ուղղության և այլ տեխնիկական մանրամասների մասին: Սակայն Սմիթը որևէ մասնակցություն չի ունեցել նավի ղեկավարման գործընթացում:
Ճապոնացին դարձել է նավով Խաղաղ օվկիանոսը հատած առաջին կույր մարդն աշխարհում
Ես չհանձնվեցի ու այնպես արեցի, որ երազանքս կատարվի
0Comments