Հնդկական օվկիանոսում հայտնաբերել են տարօրինակ էակ

Դրանցից մեկը բավական տարօրինակ էր. այն հիշեցնում էր փուչիկ բարակ թելից կախված

Բրիտանական գիտնականների արշավախումբը Յավանի փողրակում (Հնդկական օվկիանոսի ամենախոր տեղում) հայտնաբերել է կենդանի էակների մի քանի նոր տեսակներ, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով LiveScience-ին։

Դրանցից մեկը բավական տարօրինակ էր. այն հիշեցնում էր փուչիկ բարակ թելից կախված։ Նման մի բան արդեն նկարագրվել է 20 տարի առաջ, բայց այս տեսակը մի շարք տարբերություններ ունի։

Այն ապրում է 6,5 կիլոմետր խորությունում. սա նման էակների համար բացարձակ ռեկորդ է։