Մեկ-երկու տարուց Վրաստանը կվերանա աշխարհի քարտեզից. Սաակաշվիլի

Բոլոր տվյալներն այդ մասին են վկայում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից Թբիլիսիում հիմնադրված նախագահական գրադարանում տեղի է ունեցել «Միասին տուն՝ Վրաստան» հասարակական շարժման շնորհանդեսը, որի նպատակն է աջակցել արտագաղթած հայրենակիցների վերադարձը Վրաստան: Շնորհանդեսից հետո Սաակաշվիլին Skype- ի միջոցով շփվել է ներկաների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հարցին, թե ինչպես երկիրը կարող է զարգանալ ներկայիս կառավարության օրոք և ինչ պետք է սպասել Անակլիայի խորջրյա նավահանգստից, Սահակաշվիլին պատասխանել է, որ Վրաստանը շուտով «կվերանա աշխարհի քարտեզից»:

«Մեկ կամ երկու տարի հետո Վրաստանը կվերանա համաշխարհային քարտեզից: Բոլոր տվյալներն այդ մասին են վկայում: Եթե նայենք վիճակագրությանը, կտեսնենք: Եթե նայենք վիճակագրությանը, կտեսնենք, որ իմ ղեկավարած տարիներին տնտեսությունը աճել էր 4 անգամ, իսկ Իվանիշվիլիի ժամանակ աճը զրոյական է:

Այս ընթացքում արտագաղթեց մեկ միլիոն մարդ: Ինչ վերաբերում է Անակլիայի նախագծին, ապա Ռուսաստանը դադարեցրել է Անակլիայի նավահանգստի շինարարությունը: Եթե ​​մենք ժամանակին չփոխենք կառավարությունը, ապա այլևս վրացական պետություն գոյություն չի ունենա: Կվերանա աշխարհի քարտեզից: Մենք աշխարհում թիվ մեկ բարեփոխիչն էինք: Այսօր ոչ մի տեղ չենք: Սա իրականություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին: