Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է

Մանրամասներ
ռոբերտ քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։ Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին»,-ասվում է Քոչարյանի ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք՝ իրավապաշտպան, հասարակական գործիչ  Ավետիք Իշխանյանը մահացել է այսօր՝ երկարատեւ հիվանդությունից հետո: