Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։
Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները, մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ։
2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր Կաթողիկոս։ Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ ժողովուրդ կառավարության ինչ գործն է՝ Կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև Կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս է, իմ ինչ գործն է։
Իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետքա է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է, հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- ասել է Փաշինյանը։
0Comments