Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Ղազնիի նահանգի Գիրոյի շրջանում «Ալ Քաիդայի հնդկական ճյուղի» ռազմակայանին հասցված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է 31 զինյալ, որոնց թվում՝ ինը մահապարտ-ահաբեկիչ եւ նրանց ղեկավար Քարի Արիֆը»,-ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments