Չնայած սառը պատերազմից ի վեր կրճատումներին, համաշխարհային միջուկային զինանոցը մնում է նշանակալի:
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ինը երկրներ ունեին մոտավորապես 12121 մարտագլխիկ։
Թեև միջուկային զենքերի ընդհանուր թիվը նվազել է 1986 թվականի իր ամենաբարձր ցուցանիշից (70300 մարտագլխիկ) հետո, անկման տեմպերը դանդաղել են վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ հաղորդում է Naked Science-ը:
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան կարծում է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը և Մեծ Բրիտանիան, հնարավոր է նաև Ռուսաստանը, ավելացնում են իրենց պաշարները։
2024 թվականի վերջին աշխարհի ինը երկրներ ունեին ավելի քան 12000 միջուկային մարտագլխիկներ
Մանրամասներ
0Comments