Սկսած ամենացածր հրմանատարից՝ ջոկի հրամանատարից եւ ըստ աստիճանակարգության յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի այդ ոլորտում, ընդհուպ մինչեւ գլխավոր շտաբի պետը՝ իր գործառույթների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով բնակում մահվան դեպքերին:
«Ինչ վերաբերում է դեպքերի աճին, ես առաջարկում եմ, որ նման հարցադրումներ չկատարել, որովհետեւ միակ պատասխանը լինելու է հետեւյալը, որ քանակական համեմատություն դեպքերի մասով կատարելը ճիշտ չէ: Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը՝ լինի սպա, ենթասպա, սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող, յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2022-2023 թվականների համեմատությամբ մենք դեպքեռրի աճ չունենք»,-ասաց նա՝ հրաժարվելով թվեր ներկայացնել:
Ասրյանը հայտարարեց, որ համաձայն է վարչապետի տեսակետի հետ, որ չպետք է ռազմական ճանապարհով Հայաստանի օկուպացված տարածքները հետ բերենք. «Կա սահմանազատման գործըւնթաց, եւ դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»:
Հարցին՝ վստա՞հ է, որ այդպես կլինի, որ հետ կքաշվեն Ադրբեջանցիները, ԳՇ պետը դրական պատասխան տվեց. «Այո, վստահ եմ: Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի սահմանների պաշտպանության համար միայն ԳՇ պետը չի պատասխանատու. «Պատասխանատու են բոլորը: ԳՇ պետը իր ռազմական հնարավորությունների սահմաններում կատարում է իր առջև դրված խնդիրը: Մարտական գործողությունների ընթացքում Գլխավոր շտաբը կառավարում է մարտական գործողությունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է անում հակառակորդը մեր տարածքում, ես այդ հարցին չեմ պատասխանում»:
0Comments