Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ՝ պայմանավորված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ: Վերահաստատվել է ամուր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
0Comments