«Ասում էիք՝ ադրբեջանցիները շրջափակման մեջ մնան, կհեռանան Ջերմուկից, հեռացե՞լ են»․ լրագրողը՝ Էդվարդ Ասրյանին

Մանրամասները՝ տեսանյութում
Էդվարդ Ասրյան

«Ադրբեջանցիները Ջերմուկից հեռացա՞ն»,- լրագրողը հարցն ուղղեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։ «Այդ հարցն առաջարկում եմ ինձ այլևս չտալ, ռազմավարական հարց է, որին հրապարակայնորեն չեմ պատասխանի»։

Լրագրողի դիտարկմանը, թե «դուք էիք ասել, որ շրջափակման մեջ մնան, կսովածանան, կգնան, ինչո՞ւ են այնտեղ», Ասրյանը պատասխանեց․ «Դուք արդեն ձեր հարցադրումով ուզում եք ԳՇ պետին ասել, որ պետք է զենք վերցնի, գնա այնտեղից հանի ադրբեջանցիներին։ Այդ հարցին չեմ պատասխանի»։