Իսրայելական ՌՕՈւ կործանիչները գրոհել են սիրիական Տարտուս, Համա եւ Հոմս նահանգների ռազմական օբյեկտները։ Այս մասին տեղեկացրել է Al Manar հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական բանակի զինամթերքների պահեստներին, որոնք գտնվում են Տարտուս քաղաքից արեւելք (Դամասկոսից 220 կիլոմետր հեռու)։ Ականատեսները տեղեկացրել են ուժեղ պայթյունների մասին ռմբակոծված շրջաններում։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
0Comments