Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Որ օրը քաղաքական, ակտիվ հանրային, վերլուծական, լրագրողական, մասնագիտական, սոցիալական հարթակների ակտիվ շրջանակները և հակաիշխանական բոլոր ակտորները իրենց էներգիան և մղումները միայն Փաշինյանի խոսքերի, մտքերի, ստերի հերքման, մեկնաբանման, ավտոմատ դրանց տարածման և հանրայինացման էներգիայի և կատարողականի փոխարեն ավելի կենտրոնացնեն իրենց ՕԳԳ-ն և կատարողականը գետնի վրա այս իշխանության գոյության ընդհատման կառուցակարգի ստեղծման և դրա արդյունավետ գործարկման վրա, այդ օրը Փաշինյանը կավարտվի:
Իշխանազրկման բանալին վաղուց նրա սխալը, սուտը, աբսուրդն ու դավաճանությունը բռնելու և հանրայինացնելու մեջ չէ: Շատ հաճախ նա դա անում է վերը նշվածների ռեակցիան և կանխատեսելիությունը հաշվարկելով: Բաց չի թողնում որևէ հնարավոր հարթակ խայծերը նետելու և ընդդիմադիր էներգիայի սպառումը իրեն ձեռնտու ուղղությամբ պարպելու համար:
Իշխանազրկման բանալին եղած նախնական ռեսուրսի՝ որքան էլ դա լինի քիչ, բավարար, թե շատ (մարդկային, հոգևոր, քաղաքական) ճիշտ, խտացված, գերակայության շուրջ անբեկանելիորեն իրար միացրած և գերկազմակերպված օգտագործելու մեջ է:
Հ.Գ. Ի դեպ, շարունակում եմ պնդել, որ Փաշինյանը իր կառավարման համակարգի, գաղափարախոսական համակարգի, նարատիվների խորացման ու տարածման, սեփական քաղաքական թիմի և բյուրոկրատական համակարգի ՕԳԳ-ի կիրառման խորը ճգնաժամի մեջ է, իսկ իր ընտրազանգվածի հետ շփման, հարաբերման և նույնականացման խողովակները անհույս խցանված են»:
0Comments