«Այսինքն դուք հույս ունեիք, որ Նիկոլը ձեզ զենք էր տալու, որ գնայիք Արցախ փրկեի՞ք. Լո՞ւրջ». Սիմոնյան

Մանրամասներ

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ազատամարտիկները հրապարակում ասում էին գնաանք, ճամփեն բացեեեենք, զենք տվեեեեք։

Էսօր արդեն Կոռնիձորից են ասում՝ եկել եեեենք, մեր դեմ ճամփեն փակել եեեն։

Այսինքն դուք հույս ունեիք, որ Նիկոլը ձեզ զենք էր տալու, որ գնայիք Արցախ փրկեի՞ք։ Լո՞ւրջ։
Ուրեմն հիմա հետ եկեք հրապարակ, ու հարցը այնտեղ լուծեք։ Մինչև Նիկոլին չհանեք, այդ ճամփեն չի բացվելու։ Հարցի լուծման բանալին Երևանում է։ Թե չէ Նիկոլի արածի դեմ ընդվզում եք, բայց հետն էլ ասում դուք Նիկոլի դեմ չե՞ք։ Կամ ձեր ուզածը միայն ճամփեն բացելն է՞։ Թե տղա եք, եկեք Նիկոլի կաբինետի ճամփեն բացեք։

Թե չէ գնացել եք Կոռնիձոր հարցազրույց տալու՞, թե՞ կարծում էիք Ալին խալին փռել, ձեզ էր սպասում։
Հ.Գ. Մի բան էլ, որ ձեռնարկում եք, ձեզնից խելոքներին հարցրեք։ Եթե բազկի ուժ ունեք, չի նշանակում ամեն ինչ գիտեք»:

Սյուզաննա Սիմոնյան