«Հաղթանակի սերունդ» երիտասարդական շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական դաշտի աղբը նորից գլուխ է բարձրացրել։
Բազմիցս եմ նշել, որ ընդդիմադիր դաշտի աղբը ավելի վտանգավոր է, ավելի թշնամի է, քան նիկոլը, որովհետև նիկոլը բացահայտված սրիկա է և դավաճան, իսկ ընդդիմադիր դաշտի աղբը գործում է հենց այն բանի համար, որ մոլորեցնի իրական ընդդիմադիրներին ի օգուտ նիկոլի։
Անդրանիկ Թևանյանի և նրա թիմակիցների մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ և պատռել եմ նրանց դիմակները, մեկ անգամ չէ, որ ապացույցներով ներկայացրել եմ, որ նրանք պայքարում են ոչ թե նիկոլի դեմ, այլ ՀՀԿ-ի։
Սույն քաղաքական հաճախորդը՝ հայտնի լինելով իր սորոսականությամբ, մասնակցել է թե՛ Արցախի վաճառքին, թե՛ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպած հավաքներին, թե՛ աջակցել է նիկոլին և թե՛ բազմիցս ցիտել է Ալիևին մեծ ջերմեռանդությամբ ընդդեմ Սերժ Սարգսյանի և սուվերեն Հայաստանի։
Երևույթն ինքնին պարզ է, քանի որ Թևանյան Անդրանիկը նիկոլ է, ստյոպա, ալեն և չի տարբերվում նրանցից ոչնչով, պարզապես եթե նրանք մեր քաղաքական հակառակորդներն են, այս սրիկան ընդդիմադիր դաշտում ներդրված ական է։
Առաջարկում եմ սկսել ֆլեշմոբ և բոլոր իրական ընդդիմադիրներով անդրանիկ թևանյանի նկարի վրա կարմիր խաչ քաշած դնել մեր ֆեյսբուքյան օգտահաշիվներին, որակելով նրան նիկոլական և սորոսական, որովհետև մեր հայրենակիցները պարտավոր են իմանալ ով ով է, իսկ նիկոլականը պարտադիր պետք է դուրս մնա ընդդիմության շարքերից։
Հ.Գ. ՀՀ 3-րդ նախագահի կամ ՀՀԿ-ի մասին իրավունք չունի խոսել մի տականք, ով նիկոլ է բերել իշխանության, ով սորոսական է և կապ չունի ընդդիմադիր լինելու հետ»։
0Comments