Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին

Մանրամասներ
ագն

Վրաստանում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Իլյա Դարչիաշվիլիին կփոխարինի Մակա Բոչորիշվիլին։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է 1tv.ge-ն:

Մինչ այս Մակա Բոչորիշվիլին զբաղեցնում էր Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Բոչորիշվիլին հայտնի է՝ որպես Եվրամիությանն անդամակցելու կողմնակից քաղաքական գործիչ։