«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան. Տեսանյութ

Մանրամասներ
քպ

«Այսօր պատմական օր է: Ժամը 18:00-ին աշխարհի բոլոր հեռուստաալիքները, ռադիոկայանները միանալու են Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջին, որովհետև նա պիտի հանդես գա հայտարարությամբ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նրա համոզմամբ, եթե Աղազարյանը մանդատից հրաժարվի, այլևս անձեռնմխելիություն չի ունենա և անմիջապես կձերբակալվի, «որովհետև կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերեսման, հեռախոսն առգրավել են, ինչը կարող են անել միայն մեղադրյալի հետ»:

«Պարո՛ն Աղազարյան, եթե այսօր ձեր մանդատը դրեցիք, որ պահին դա ուժի մեջ մտավ, անմիջապես ձեզ ձերբակալելու են:

Բայց դուք կարող եք հակառակն անել՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- նշեց Ղազարյանը: