«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով

Մանրամասներ
կոլաժ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիայի դեապանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի՝ «միակ Արևմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։

Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ ոչ…

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։

Դա անում է իր դեսպանի միջոցով։

Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։

Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։

Հիմա էլ ուրանում է Արևմտյան Հայաստանը…

Ուրացել է նաև Անկախության հռչակագիրը»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում:

Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»

Էդուարդ Շարմազանով