Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ: |
Իմիջիայլոց, Իվանիշվիլիին Վրաստանին հանեց այդ ճահճից, Թրամփը` ԱՄՆ-ին... իսկ Հայությունը, լինելով Մերձավոր Արևելքի բնիկ ու Հայկական լեռնաշխարհի պատմականորեն հեգեմոն Ազգ, գոռում է «կեցցե Եվրոպան»...
Չնայած` երբ հիշում եմ Հայոց պատմության պաթոսախեղդ հին գրքերը, հետո կարդում եմ ապազգային նոր գրքերը, թերթում եմ Հասարակագիտության «եվրոպամեծար» գրքերը, հասկանում եմ, որ ամեն բան թեև ողբալի է, բայց օրինաչափ հետևանք է հավերժ բացակայած իրական կրթության:
Թերևս այսքանը»։
Աղբյուրը` Վահե Գրիգորյան
0Comments