Բիթքոյնը պատմական նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով $99,000-ի

Մանրամասներ
բիթ

Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել՝ հասնելով պատմական առավելագույնի։ Աշխարհի գլխավոր կրիպտոարժույթի գինն առաջին անգամ հասել է մինչև $99,000: Մեկ օրվա ընթացքում Bitcoin-ն ավելացրել է իր արժեքի մոտ 4%-ը, իսկ անցած շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 12%-ով։

Բիթքոյնին զուգահեռ աճում է ամբողջ կրիպտոշուկան. 24 ժամվա ընթացքում այն ​​աճել է 5,5%-ով՝ հասնելով 3,28 տրիլիոն դոլարի:

Coinmarketcap հարթակի թոփ տասնյակում գրեթե բոլոր կրիպտոարժույթներն աճում են, իսկ դրանց մի մասը գերազանցում է բիթքոյնի աճը շաբաթվա վերջին: Օրինակ՝ Solana-ն 7 օրում թանկացել է մեկ քառորդով, Cardano-ն՝ 47%-ով, իսկ XRP-ն թանկացել է գրեթե 70%-ով։

bitcoin.jpg (84 KB)

Կրիպտոարժույթների արագ աճի գլխավոր պատճառն ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններ են, որոնց արդյունքներով հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը քարոզարշավի ժամանակ քանիցս խոստացել է աջակցել կրիպտո արդյունաբերությանը:

Թրամփը, մասնավորապես, խոստացել է ԱՄՆ-ն վերածել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի» և զանգվածաբար ներդնել թվային ֆինանսներ։ Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփն սկսեց իրեն շրջապատել կրիպտոարժույթների կողմնակիցներով։

Բացի դրանից՝ ԱՄՆ Կոնգրեսում ընտրվել են կրիպտոարդյունաբերության կողմնակից ավելի քան 250 թեկնածուներ, իսկ օրենսդիրների շրջանում կրիպտոարժույթների հիմնական հակառակորդը՝ սենատոր Շերոդ Բրաունը, կորցրել է իր պաշտոնը։