Վրաստանը բացարձակ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին. հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում նրանք այնտեղ գրանցել են 13,000 իրավաբանական անձ։
Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ ռուսները մեկ տարվա ընթացքում ստեղծել են 6,100 ընկերություն:
Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղ գրանցվել է 3,400 իրավաբանական անձ՝ ռուս սեփականատերերով, այդ թվում՝ մոտ 2,000 անհատ ձեռներեց: Հայաստանի հետ երրորդ հորիզոնականը կիսել է Մոնտենեգրոն: Համապատասխան հաշվարկները Forbes-ի համար կատարել են Finion ընկերության վերլուծաբանները:
Նշվում է, որ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում գրանցել են 7,328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4,983 անհատ ձեռներեց։
2023-ին ՌԴ քաղաքացիները Հայաստանում բացել են 3,400 ընկերություն՝ կրկնակի քիչ 2022-ից. Forbes
Մանրամասներ
0Comments