Իշխանությունը թեկնածու ունի. ով կփոխարինի Անդրեասյանին

Մանրամասներ
բդխ

Հրապարակը գրում է։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի սպասելի հրաժարականից հետո, ըստ տեղեկությունների, ԲԴԽ անդամները գաղտնի քվեարկությամբ նախագահ կընտրեն իրենց կազմից Արթուր Աթաբեկյանին։

Նրա հնարավոր պաշտոնավարման մասին մի քանի ամիս է` խոսվում է, նա ազգակցական կապեր ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, այս հանգամանքը դեր է խաղացել նրան ԲԴԽ նախագահ դարձնելու գործում։ Բացի այդ, Աթաբեկյանը հլու հնազանդ քվեարկել է այն դատավորների դեմ, որոնց քաղաքական իշխանությունը փորձել է հեռացնել։

Հիշեցնենք` երեկվա պաշտոնանկությունների շարքում Կարեն Անդրեասյանի անունը եւս գրվել էր, ավելի ուշ նա գրառմամբ հանդես եկավ` հաստատելով իր հրաժարական տալու վերաբերյալ լուրերը։

Նշենք, որ Կարեն Անդրեասյանի հեռացման մասին ամիսներ առաջ գրել էինք, ի պատասխան մեր լուրերի, նրա խոսնակը հայտարարությամբ էր հանդես եկել, թե Անդրեասյանի`ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կմնա որպես ԲԴԽ անդամ, բայց ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ. նա ամբողջովին հեռացավ ԲԴԽ-ից։ Որպես ԲԴԽ նախագահ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2025-ի ապրիլին։

Ըստ օրենքի` ԲԴԽ նախագահ ընտրվում է կազմից՝ հաջորդաբար Ընդհանուր ժողովի և ԱԺ-ի կողմից ընտրված ընտրված անդամների. այս անգամ հերթը դատավոր անդամի նախագահ ընտրվելունն է, քանի որ Կարեն Անդրեասյանը գիտնական անդամ էր»։