ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավելի արագ կավարտվի, սակայն ստույգ ամսաթիվ չկա։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Суспільному-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել։
«Նա (Թրամփը – խմբ.) լսել է, թե ինչ հիմքերի վրա ենք մենք կանգնած, ես ոչինչ չեմ լսել մեր դիրքորոշման դեմ»,- նշել է նախագահը։
Պետության ղեկավարը նաև ասել է, թե արդյոք Թրամփը պահանջ է ներկայացրել Ուկրաինային՝ մասնակցելու Ռուսաստանի հետ բանակցություններին։
«Մենք անկախ երկիր ենք և այս պատերազմի ընթացքում և՛ մեր ժողովուրդը, և՛ ես անձամբ ԱՄՆ-ի, Թրամփի, Բայդենի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններում ապացուցեցինք, որ «նստեք և լսեք» հռետորաբանությունը մեզ հետ չի աշխատում»,- ընդգծել է Զելենսկին։
0Comments