5 մթերք, որոնք կօգնեն անքնության դեմ պայքարում

Եթե անքնությունը շարունակվում է երկար ժամանակ եւ սննդի ու կենսակերպի փոփոխությունը չեն օգնում, հարկավոր է դիմել բժշկի

Կերակրացանկի որոշ փոփոխություններ կարող են օգնել անքնության դեմ պայքարում։ Նախ՝ խորհուրդ է տրվում ընթրել քնից մի քանի ժամ առաջ, այլ ոչ թե ուշ երեկոյան։ Երկրորդ՝ երեկոյան ծանր, ճարպոտ կերակուրներ ուտել խորհուրդ չի տրվում. դրանց փոխարեն ձեր կերակրացանկում ավելացրեք հետեւյալ մթերքները.

Կաթ

Համարվում է, որ երեկոյան կաթի օգտագործումն օգնում է լավացնել քնի որակը՝ շնորհիվ տրիպտոֆանի՝ թուլանալ օգնող նյութի պարունակության։ Բացի այդ, կաթը պարունակում  է կալցիում, որը մասնակցում է մելատոնին հորմոնի սինթեզին եւ որը կարեւոր է կենսառիթմերի կարգավորման համար։

Բանան

Բանանը պարունակում է կալիում եւ մագնիում, որոնք թուլացնում են մկանները, ինչպես նաեւ տրիպտոֆան, նյութ, որը խթանում է սերատոնինի եւ մելատոնինի արտադրությունը։ Խորհուրդ է տրվում բանան ուտել ոչ ուշ, քան քնից մեկ ժամ առաջ։

Եգիպտացորեն

Համարվում է, որ ածխաջրերի ոչ մեծ քանակությունը երեկոյան նպաստում է լավ քնելուն։ Բայց խնդիրն այն է, որ ածխաջրերի աղբյուրների մեծ մասը բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ։ Եգիպտացորենը, շատ մասնագետների կարծիքով, ածխաջրերի ճիշտ ընտրություն է, որոնք կարելի է ուտել քնելուց 2-3 ժամ առաջ։

Կիվի

Կիվին օրգանիզմին մատակարարում է հակաօքսիդանտներ. դրանց պատճառով են սկսվում առողջության հետ կապված շատ խնդիրներ, այդ թվում եւ նորմալ քնի խնդիրը, կարծում են մասնագետները։

Հումուս

Հումուսը տրիպտոֆանի լավ աղբյուր է, որը նպաստում է հանգստանալուն եւ թուլանալուն։ Դա կապված է այն բանի հետ, որ այս նյութն ակտիվացնում է սերատոնինի արտադրությունը, ինչի շնորհիվ վերանում են սթրեսն ու լարվածությունը։

Նշենք, որ եթե անքնությունը շարունակվում է երկար ժամանակ եւ սննդի ու կենսակերպի փոփոխությունը չեն օգնում, հարկավոր է դիմել բժշկի։