Իրանն արտակարգ զգուշացում է ուղարկել ԱՄՆ-ին

Մանրամասներ
իրան թեհրան

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երրորդ երկրի` Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ԱՄՆ-ին ուղարկված արտակարգ հաղորդագրության մեջ ասել է, որ ԱՄՆ-ի ցանկացած բազա, որն օգտագործվում է Իսրայելի հարձակումների վերալիցքավորման և աջակցման համար, օրինական թիրախ կլինի Իրանի պատասխան հարվածների համար:

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման նախապատրաստման ֆոնին ԱՄՆ-ն լրացուցիչ F-16-ներ է տեղակայել տարածաշրջանում: