Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանին:
«Ի պատասխան Իրանի ռեժիմի՝ Իսրայելի դեմ շարունակվող հարձակումների, Իսրայելի պաշտպանության բանակըհարվածներ է հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին:
Ինչպես աշխարհի յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, Իսրայելը ևս իրավունք և պարտավորություն ունի՝ պատասխանելու»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ։
0Comments