Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համառ պահանջները` նշել այն հստակ ժամկետը, երբ Ադրբեջանը դուրս է գալու մեր բռնազավթված տարածքներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին: Ձեռքերի ու դիմախաղերի անկանոն շարժումներով նա զայրացած ասաց. «Հիմա դուք ի՞նչ եք ասում` ե՞րբ են դուրս գալու, ե՞րբ են դուրս գալու: Զորքերը հետ տարաք, զորքերը...
Դուք ուզում եք սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ այն առաջ չգնա: Իսկ մեզ պետք ա, որ այն առաջ գնա ու հասնի բոլոր տեղերին: Հասնելու ա ՀՀ-ի սահամանագծի պարագծի բոլոր սահմաններին: Ձեր խնդիրը էն ա, որ, սադրեք:
Դուք ուզում եք էմոցիայի ֆոնի վրա էս ամբիոնից անենք մի հայտարարություն, որ դրան ի պատասխան Ադրբեջանն անի մի ուրիշ հայտարարություն, մենք` երրորդը, իրենք` չորրորդը, որ սահմանազատման գործընթացը մտնի մի փակուղի, դուք էլ ասեք` տեսա՞ք, մենք ճիշտ էինք ասում: Դուք դա չեք կարողանալու անել: Մենք հստակ մեր լեգիտիմ ռազմավարությամբ գնալու ենք առաջ և մեզ այս ճանապարհից չեն կարողանալու շեղել»,- ասաց Փաշինյանը:
0Comments