Լարված իրավիճակ՝ Արամի փողոցում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Այս հատվածը պատկանում է մի ընկերության, որի ղեկավարը քիչ հետո իր խոսքը կասի։ Այլ հատվածում մեկ այլ սեփականատեր կա։

Ըստ օրենքի՝ երբ հարևանների մեջ առկա է վեճ, պետք է կարգավորվի դատական կարգով, տվյալ դեպքում դատական կարգով որևէ հարց չի կարգավորվել, բայց ոստիկանները թույլ են տալիս, որ գույքը ոչնչացվի»,- Արամի փողոցում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ կան բերման ենթարկվածներ, վերջիններն ասում էին՝ մեր գույքը մի ոչնչացրեք։

Ըստ լրատվամիջոցների՝ տարածքը պատկանում է Արա Աբրահամյանին։