Այս պահին վտանգ չկա, հրդեհը մարված է։ Այս մասին լրագարողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի ծառայության պետ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով «Դոմուս»-ում բռնկված հրդեհին։
«Հաստատված տեղեկություն չկա, որ պայթյունից հետո է հրդեհը բռնկվել։ Հրդեհաշիջման արդյունքում պայթյունի ձայներ լսվել են, հավանաբար, տեխնիկայի, ապակիների տաքությունից պայթելու պատճառով։ Հիմք չկա ասելու, որ սա ահաբեկչություն էր։ Քննությունը պետք է ապացուցի, բայց նման հայտարարություն անելու հիմք այս պահին չկա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։ Հրդեհը մոտ 2 ժամ չէր հաջողվում մարել։
0Comments