Զապորոժյեում 28-ամյա երիտասարդը բենզին է լցրել իր 22-ամյա ընկերուհու վրա և բոլորի ներկայությամբ այրել վերջինիս: Ներկաներից ոմանք փորձել են օգնել աղջկան, ոմանք էլ դա անելու փոխարեն սկսել են նկարահանել տեղի ունեցողը: Երիտասարդ աղջկան 90 տոկոս այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրան կյանքը փրկելու համար:
Նախնական տեղեկություններով տղան այդ դաժան քայլին գնացել է խանդի պատճառով: Աղջկա ընկերուհին պատմել է, որ երիտասարդը հետևել է իր սիրելի յուրաքանչյուր քայլին և միայնակ չի թողել նույնիսկ գեղեցկության սրահ գնալիս:
Դատարանում երիտասարդ տղան արտասվել է՝ հայտարարելով, որ մեղավոր չէ, ուղղակի ցանկացել է դաս տալ ընկերուհուն:
Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հոդվածով:
0Comments