Իսրայելական բանակը հայտնել է երկրի հյուսիսում ուժեղ հրետակոծությունների մասին

Մանրամասներ
իսրայել

Իսրայելական զինուժը Լիբանանի տարածքից երկրի հյուսիսային շրջանների նոր զանգվածային գնդակոծություն է գրանցել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ, մոտ 90 արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Կրակի տակ են հայտնվել Վերին Գալիլեայի բնակեցված շրջանները, Սաֆեդ քաղաքի տարածքը և Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։