Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում մի հիվանդանոցի բացման ժամանակ ելույթում հերթական աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիային։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Էրդողանը թե Ադրբեջանը իբր հողերը պաշտպանելու եւ Ղարաբաղը հետ վերցնելու համար մեծ գործողություն է սկսել եւ «հաջողության առաջ» է գնում։
«Որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով եւ ամբողջ սրտով Ադրբեջանի կողքին ենք եւ շարունակելու ենք կողքը լինել մինչեւ վերջ»,–ասել է Էրդողանը։
0Comments